123ru.net
World News in Armenian
Ноябрь
2019

«Փաստ». Բազմաթիվ խութեր ու ռիսկեր կան. առողջապահության ապահովագրության նախագիծն ուղղված է բուժհաստատությունների կայուն շահույթ ապահովելուն

0

«Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականին ներդնել այնպիսի մեխանիզմ, որ անկախ սոցիալական կարգավիճակից՝ բոլորն ունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթը։ 

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից, որը, ըստ նախնական առաջարկի, կազմելու է աշխատավարձի 6 տոկոսը և լինելու է պարտադիր: 

Այսինքն՝ անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, առողջապահության ապահովագրության հայեցակարգի ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ: 

Փաստացի պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46,4%, իսկ 53,6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

 Նախագծում նշված նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ 

Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 

2021 թ. նախատեսվում է եկամտահարկի չափը սահմանել 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա: 

Սա՝ նախագծի հեղինակների կարծիքով: Սակայն առողջության պարտադիր ապահովագրության այսպիսի մեխանիզմի ներդրումը համացանցում և մամուլում բուռն քննարկումների տեղիք է տվել: 

Առաջին հայացքից թվում է, թե ապահովագրության ներդրումը շատ դրական պետք է լինի բնակչության համար, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս տեսքով հայեցակարգը բազմաթիվ ռիսկեր է պարունակում:

 Հիմնական խնդիրն այն է, որ հավասար պայմաններ չեն ստեղծվում բոլոր քաղաքացիների համար, երբ ապահովագրելու են բոլորին, սակայն դրա համար վճարելու են միայն աշխատողները: 

Սա, իհարկե, անարդար մոտեցում է, և, ըստ էության, ապահովագրական վճարների ձևավորումն ընկնելու է միայն աշխատողների ուսերին: 

Բացի այդ, եթե աշխատողների եկամտահարկը նվազեցվում էր, ինչո՞ւ էր կառավարությունը դա ներկայացնում իբր հանրության շահերից բխող քայլ, եթե դրա հաշվին էլ պետք է մեկ ուրիշ պարտադիր հարկ մտցվեր:

 Եվ եթե իշխանությունները կարծում են, թե այդ պարտադիր ապահովագրության համար գանձվող գումարները վճարելը խնդիր չի լինի աշխատող քաղաքացիների համար, ապա սխալվում են: 

Օրինակ՝ 150 հազար դրամ ստացողի համար առողջապահության ապահովագրության համար հարկը կկազմի 9000 դրամ, որը Հայաստանի պայմաններում քիչ գումար չէ: 

Մեծ թվով մարդկանց համար նույնիսկ 1000 դրամը շատ կարևոր նշանակություն ունի։ 

Եվ շատ հավանական է, որ աշխատողների մի մեծ բանակ իր անհամաձայնությունն արտահայտի այս նախաձեռնության իրականացման համար: 

Պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, թե այս նախագիծն ավելի շատ ոչ թե ուղղված է բնակչության դրությունը բարելավելուն, այլ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների համար կայուն շահույթ ապահովելու նպատակ է հետապնդում: 

Մասնագետները պնդում են, որ առողջապահության համապարփակ ապահովագրության փաթեթում բազմաթիվ խութեր կան, և որպեսզի դրա գործարկումը մեծ բողոքի ծավալման տեղիք չտա, ապա պետք է, որ նախագիծը կիրառելիս հաշվի առնվի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը, ինչպես նաև դիտարկվեն այն տարբերակները, թե ինչպես կարելի է փոխել դրանում առկա այն դրույթները, որոնք ռիսկեր են պարունակում: 

Թեպետ, արդեն իսկ կան կարծիքներ, որ իշխանություններն այս դեպքում ևս դիմել են խորամանկ քայլի, այն է՝ առաջարկել բարձր տոկոսադրույք, իսկ սպասված աղմուկից հետո մի քիչ նվազեցնել՝ դա ներկայացնելով որպես փոխզիջում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:






Загрузка...


Губернаторы России
Москва

МСД вошел в тройку самых популярных магистралей Москвы – Сергей Собянин


Спорт в России и мире
Москва

Естественный отбор технологий: в Москве пройдет отборочный этап чемпионата «Битва роботов»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жара — только начало: Человечеству предрекли волну катаклизмов, от которой не спастись





Путин в России и мире
Москва

Ответный удар: у Москвы есть способ причинить Западу непоправимый ущерб


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко поддержал расширение взаимоуважительного диалога с Ереваном




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Глава МИД Польши попытался оправдаться за свои слова про Крым


Навальный в России и мире
Москва

Иван Дроботов: «Молоток — неподходящий инструмент решения политических конфликтов»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

Mash: замок Пугачевой в Подмосковье могут купить за 125 млн рублей



Москва

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net