Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Ноябрь
2019

«Փաստ». Գործընթացը պահել վերահսկողության ներքո. կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական աստառը  

0

 

«Ժամանակակից աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը պետությունների համար կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ երկարաժամկետ կտրվածքով կոռուպցիան իր բացասական հետևանքներն է թողնում ինչպես երկրի քաղաքական համակարգի, տնտեսական վիճակի, այնպես էլ անվտանգության մակարդակի և հասարակության իմունիտետի վրա։ 

Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիան սպառնալիք է դարձել ոչ միայն առանձին պետությունների անվտանգության տեսանկյունից, այլև վերածվել է միջազգային մասշտաբի իրական վտանգի, որը խանգարում է մարդկային հասարակության բնականոն զարգացմանը, առաջընթացին և բարեկեցությանը:

 Եվ կոռուպցիայի ու չարաշահումների դեմ պայքարի գլխավոր պայմաններից է պատասխանատվությունը և քաղաքացիական վերահսկողությունը: 

Ներկայումս կան պետություններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մեծ հաջողություններ են գրանցել, այդ երկրների հասարակությունները դրսևորել են կամք, պայքարել են և, ներդնելով կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմներ, հսկայական առաջընթաց են արձանագրել կոռուպցիայի վերացման և կանխարգելման գործում։ Այդպիսի երկրների հաջողված օրինակներ են Սինգապուրը և Հոնկոնգը։ 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում էլ կոռուպցիան շարունակում է մնալ երկրի զարգացումը խոչընդոտող երևույթներից մեկը, և ոչ մի տարօրինակ բան չկար, որ երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հայտ ներկայացրեց, իր քաղաքական ամբիցիաները փորձում էր ներկայացնել նաև հակակոռուպցիոն պայքարի քողի ներքո։ 

Եվ, բնականաբար, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո վերջինս արդեն խնդիր ուներ հանրությանը ցույց տալ, թե կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է ստանում, երկրից արմատախիլ են արվում կոռուպցիոն երևույթները։ 

Արդյունքում հանրությունն ականատես է դառնում բազմաթիվ քրեական գործերի հարուցմանը, խուզարկությունների, ձերբակալությունների իրականացմանը և այլն։ 

Սակայն, որքան էլ զարմանալի է, հետագայում պարզվում է, որ հարուցված քրեական գործերի գերակշիռ մասն ուղղակի անհիմն էր, և գործերը կարճվում են։ 

Մեկ այլ խնդիր է նաև այն, որ, չգիտես ինչու, հակակոռուպցիոն պայքարի տեսադաշտում են հայտնվում միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, իսկ իշխանության համախոհները դուրս են մնում տեսադաշտից։ 

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական նշանակություն ունի ներկայիս իշխանությունների համար սեփական դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ 

Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ինստիտուցիոնալ մոտեցում, երբ այդ խնդիրն իրականացվում է ապաքաղաքական մարմնի կողմից, որը կաշկանդված չէ որևէ կերպ, սակայն իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ ունեն իրենց մոտեցումը, այն է՝ այդ գործընթացը պահել իրենց վերահսկողության ներքո։ 

Ուստի պատահական չէ, որ անցած շաբաթ ԱԺ-ում ձևավորված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հետևյալ տեսքը՝ հինգ անդամներից 2-ը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: 

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ հանձնաժողովը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում, ինչը նշանակում է, որ այն քաղաքական պայմանավորվածության արդյունք է։ 

Ուստի դժվար է պատկերացնել, թե այսպիսի տեսքով կոռուպցիայի դեմ հանձնաժողովը որքանո՞վ է անկաշկանդ լինելու, երբ, օրինակ՝ գործընթացը շոշափի քաղաքական ուժերից որևէ մեկի՝ մանավանդ իշխող ուժի շահերը։ 

Բացի այդ, այս կառույցը կարող է ներկուսակցական շահերի բախման հարթակ դառնալ։ 

Եվ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրվելը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, և կարևորությունը տրվում է նրան, թե ձայների ինչ հարաբերակցությամբ են որոշումներն ընդունվում, իսկ նախագահն ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек


Спорт в России и мире
Москва

В Москве выставили на продажу редкий Mercedes-Benz SLR McLaren за 100 млн рублей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Борис Беккер

«Наконец-то всё началось». Борис Беккер побывал на матче открытия Евро-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

О вызовах и возможностях России достижения углеродной нейтральности на форуме «Экология» рассказала Н.В. Лукина





Путин в России и мире
Москва

Эрдоган сообщил, что Фидан и Путин обсудили выборы в курдских районах Сирии


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3



Москва

Стало известно, как сейчас живут герои мема «Пацаны вообще ребята»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net