Թրամփը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է բռնցքամարտիկի կերպարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ֆոտոկոլաժ է հրապարակել, որում ներկայանում է մկանուտ մարմնով բռնցքամարտիկի կերպարում՝ նման «Ռոկկի» ֆիլմից Սիլվեստր Ստալոնեի կերպարին:
Լուսանկարում երևում է Թրամփի գլուխը և բռնցքամարտիկի մարմինը՝ կապույտ կիսատաբատով և չեմպիոնական գոտիով:
ԱՄՆ նախագահը չի մեկնաբանել, թե ինչու է նման լուսանկար տեղադրել:
Ավելի վաղ 73-ամյա նախագահը վրդովմունք էր հայտնել, որ ԶԼՄ-ներում շահարկվում է իր առողջական վիճակը: Թրամփը նոյեմբերի կեսերին բուժզննում է անցել ռազմական հիվանդանոցում, որից հետո էլ ԶԼՄ-ներն անդրադարձել էին նրա առողջությանը: