Ռաֆայել Վահանյանը վետերանների աշխարհի չեմպիոնն է
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որտեղ գերազանց արդյունք է գրանցել գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Հայկական շախմատի լեգենդը եզրափակիչ՝ 11-րդ տուրում, սեւերով հաղթել է դանիացի Յենս Քրիստիանսենին, իր անվան դիմաց գրանցել 8,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով նվաճել ավագ տարիքային խմբի (65 տարեկաններ) վետերանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բրոնզե մեդալ նվաճելուն ընդամենը կես միավոր չբավականացրեց …