Մոուրինյուն երբեք չի հաղթի Պրեմիեր լիգան․ Սթեն Կոլիմոր
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Սթեն Կոլիմորը քննադատել է Ժոզե Մոուրինյոյի նշանակումը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում, որտեղ պորտուգալացին փոխարինեց Մաուրիսիո Պոչետինոյին, ով էլ իր հերթին հեռացվեց, տեղեկացնում է Armsport.am–ը:
«Դանիել Լևիի` Մաուրիսիո Պոչետինոյին աշխատանքից հեռացնելու և Ժոզե Մոուրինյույին նշանակելու որոշումը ժամանակակից ֆուտբոլային անհեթեթություն է: Միակ տարբերակը, որը կարող է արդարացնել այս որոշումը, այն է, եթե Մոուրինյուն «Տոտենհեմին» տանի դեպի Անգլիայի Պրեմիեր լիգայի կամ Չեմպիոնների լիգայի հաղթանակը: Եվ ահա ես կասեմ ձեզ, որ, չնայած նրա հայտարարություններին, հակառակը, Մոուրինյուն երբեք չի հաղթի, երբեք չի հաղթի Պրեմիեր լիգան «Տոտենհեմի» հետ»,– ասել է Սթեն Կոլիմորը: