Մեգան Մարքլը ճանաչվել է ամենաազդեցիկ անձնավորությունը նորաձևության առցանց աշխարհում
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ճանաչվել է առցանց տիրույթում նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Lyst որոնողական հարթակի անցկացրած հետազոտության արդյուքները:
Բրիտանիայի արքայազն Հարիի 38-ամյա կինը, «Նորաձևության աշխարհը 2019-ին» խորագրով հետազոտության արդյունքների համաձայն, համացանցում դարձել է ամենահեղինակավոր օրինակը՝ զգեստների ընտրության համար:
Մեգանի զգեստապահարանի տարբեր աքսեսուարներ մանրազննին ուսումնասիրության են ենթարկվում հատկապես առցանց լսարանի կողմից: Փորձագետները եզրակացություն են կատարել՝ ուսումնասիրելով 6 մլն նորաձև ապրանքների վաճառքն ավելի քան 12 000 առցանց-խանութներում:
Դքսուհին մտադիր է ստեղծել կանանց համար աշխատանքային ոճով հագուստի իր սեփական հավաքածուն: