Դեյվիսի գավաթ. հայազգի Կարեն Խաչանովը հաղթեց Բորնա Չորիչին
Armsport-ը գրում է.
Թենիսի Դեյվիսի գավաթի խաղարկությունում միմյանց հետ են մրցում Ռուսաստանի ու Խորվաթիայի թիմերը: Անդրեյ Ռուբլյովը 2 սեթում՝ 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել Բորնա Գոջոյի նկատմամբ:
Հայազգի Կարեն Խաչանովը 3 սեթում՝ 6:7, 6:4, 6:4 հաշվով հաղթել է Բորնա Չորիչին: 2 ժամ 28 րոպե տևած պայքարում Խաչանովը ոչ մի անգամ չի զիջել սեփական մատուցումը՝ մրցակցի 2-ի դիմաց: Խաչանովի ակտիվում գրանցվել է 7 էյս, իսկ մրցակիցն էյսով աչքի է ընկել 3 անգամ:
Այսպիսով` դիմակայության հաշիվը դարձավ 2-0՝ հօգուտ Ռուսաստանի: