Մեր ոխերիմ հարեւանները զբաղված են իրենց տարաբնույթ մասնագետներին կեղծ պատմություն սովորեցնելով, իսկ մենք հանում ենք հայագիտական առարկաները
0
ԵՊՀ դասախոսները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք նախարարին ներկայացրին բազմաթիվ հիմնավորումներ, որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր առարկա դարձնելը սխալ որոշում է: Դասախոսներից մեկը ասաց. «Ի վերջո, ցանկացած քննարկում պետք է նայվի նաեւ պետական տեսանկյունից: Դուք էլ պետական իշխանություն ներկայացնող անձ եք: Ինչի՞ համար է ստեղծված …