IDBank-ի ներկայացուցիչներ. «Դատարանն ակնհայտ կոպիտ սխալներով վճիռ է կայացրել «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի եւ «Անելիք բանկ»-ի գործով»
«Մենք կարծում ենք, որ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում բանկը չի խախտել որեւէ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն»,-այսօր այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում ասաց IDBank-ի (նախկինում՝ «Անելիք բանկ») վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն եւ դրա սնանկության կառավարիչը հայց էին ներկայացրել ընդդեմ «Անելիք բանկ»-ի, այս տարվա սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բանկից բռնագանձել …