Թուրքիայում մարդկային ատամներից պատրաստված զարդեր են հայտանաբերվել (լուսանկարներ)
Հնագետները պարզել են, որ հնում մարդիկ մարդկային ատամներից պատրաստված զարդեր են կրել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով գիտական աղբյուրում հրապարակված հոդվածը, հնագետների միջազգային խումբը Թուրքիայի արևմուտքում գտնվող Չաթալ-Հյուկ նեոլիթյան բնակավայրի ավերակներում մարդկային երեք ատամ է հայտնաբերել: Դրանք անցքեր են ունեցել, որոնց միջով թելեր կարող էին անցկացվել:
Գտածոն թվագրվում է մ.թ.ա. 6300-6700 թվականներին: Երկու ատամը հայտնաբերել են տան ավերակներում, երրորդը՝ գերեզմանոցում:
Դրանցից երկուսում մաշվածության հետքեր են հայտնաբերվել, որի պատճառը որպես զարդ երկարամյա կիրառումն է եղել: Հնագետները կարծում են, որ ատամները հեռացվել են մահից հետո:
Գիտնականները նշում են նաև, որ հնագույն մարդիկ ատամները որպես զարդարանք հազվադեպ են կիրառել: