Հռոմի պապը 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել (տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի 1500 կարիքավորի համար ընթրիք է կազմակերպել, որից առաջ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել Կարիքավորների համաշխարհային օրվա առթիվ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Շուրջ 150 կլոր սեղան է դրվել մեծ սրահում, որտեղ կաթոլիկների հովվապետը ձմեռային ամիսներին հանդիպումներ է անցկացնում հավատացյալների հետ։
Ընթրիքից առաջ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին և Աստծուն խնդրել օրհնել նրանց և նրանց ընտանքիներին։
Ընթրիքի ճաշացանկը ներառել է լազանյա ճաշատեսակը, սնկի սոուսի մեջ պատրաստված հավ և կարտոֆիլ, աղանդեր, միրգ և էսպրեսո տեսակի սուրճ։
Հռոմի այլ շրջաններում ևս ընթրիք է կազմակերպվել շուրջ 1500 կարիքավորի համար։