Գոհար Սարգսյան. «Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ այդպիսին ծնվել եմ»
Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո հյուրընկալված նկարչուհի Գոհար Սարգսյանը սիրով է հիշում իր մանկությունը, որն անցկացրել է կոլորիտային Գյումրիում՝ արվեստագետների ընտանիքում: «Գյումրիում էինք ապրում մինչեւ երկրաշարժը…Մանկությունս լիքն է եղել, եւ ամենավառ հիշողություններս կապված են հենց մանկությանս հետ..Մայրիկս աշխատում էր տիկնիկային թատրոնում: Մենք մանկապարտեզ չէինք այցելում, ու նա մեզ ամեն օր տանում էր տիկնիկային թատրոն: Ահավոր …