«Թուրքիան շարունակելու է ականազերծման աշխատանքները Սիրիայում, քանի դեռ չեն մաքրվել բոլոր ականներն ու պայթուցիկները». Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան «վճռականորեն շարունակելու է ականազերծման աշխատանքները Սիրիայում, քանի դեռ չեն մաքրվել բոլոր ականներն ու պայթուցիկները»: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:
Գրառման մեջ ասվում է, որ Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակում թուրք սակրավորները շարունակելու են ականազերծման աշխատանքները՝ «տեղի բնակչությանն անվտանգ կերպով իրենց բնակավայրեր» տեղափոխելու նպատակով: