Bloodhound LSR ռեակտիվ ավտոմոբիլը մինչև 790 կմ/ժ արագություն է զարգացրել
Bloodhound LSR գերձայնային ավտոմոբիլը գերազանցել է արագության իր ռեկորդը. Հարավաֆրիկյան Հանրապետության Քալահարի անապատում Հաքսին Փան ցամաքած լճի մակերեւույթով վեցերորդ արշավահերթին ավտոմեքենան անցել է 790 կիլոմետր/ժամ արագությամբ: