Արարատի մարզում 28-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 44-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Նոյեմբերի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Հայկ Ա.-ն, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՍL 164 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Գարուն Մ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: