Երևանի Երզնկյան փողոցում գտնվող 14 հարկանի բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը
Նոյեմբերի 10-ին, ժամը 13:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող 14 հարկանի բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ ավտոսանդուղք, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երզնկյան փողոցի շենքերից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քմ և մալուխներ՝ 2 գմ: