Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից …