«Ռեալը» հրապարակել է «Բրյուգեի» դեմ խաղի հայտացուցակը. Բեյլն ու Խամեսը դուրս են մնացել
Armsport-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունելու է «Բրյուգեին»։
«Արքայական» ակումբը արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են առաջիկա հանդիպման համար։ Ցանկից դուրս են մնացել Գարեթ Բեյլը, Խամես Ռոդրիգեսը, Մարիանո Դիասը, Ալվարո Օդրիոսոլան, Մարկո Ասենսիոն, Բրահիմ Դիասը, Ֆերլան Մենդին և Ռոդրիգոն։
Դարպասապահներ - Տիբո Կուրտուա, Ալֆոնս Արեոլա, Դիեգո Ալթուբե
Պաշտպաններ - Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո
Կիսապաշտպաններ - Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդե Վալվերդե, Իսկո
Հարձակվողներ - Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Լուկա Յովիչ, Վինիսիուս Ժունիոր։