Շումախերի բժիշկը մեկնաբանել է Փարիզում նրա բուժման մեթոդի մասին լուրերը
Ֆրանսիացի վիրաբույժ Ֆիլիպ Մենաշեն, որը զբաղվում է «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի բուժմամբ, մեկնաբանել է սեպտեմբերի կեսերին մարզիկի հոսպիտալացման մասին լուրերը։
Ինչպես հայտնում է РБК-ն, բժիշկը հերքել է բուժական միջոցների փորձարարկան բնույթի մասին տեղեկությունը, որը կիրառել էին Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցում։
«Ես հրաշքներ չեմ գործում։ Մեր թիմը ոչ մի փորձարկումներ չի անում, դա սարսափելի եզրույթ է, որը չի համապատասխանում բժշկության մեր տեսլականին»,- ասել է Մենաշեն։
Հիշեցնենք, որ Շումախերի գաղտնի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 9-ին։ Մրցարշավորդը ֆրանսիական հիվանդանոցում 3 օր է անցկացրել, որից հետո լքել է Ֆրանսիան և կրկին տեղափոխվել Շվեյցարիայի իր տուն։