ՄՅՈւ-ն դիտարկում է Սուլշերին Պոչետինոյով փոխարինելու տարբերակը
Armsort-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդում» կողմնորոշվել են, թե ով կփոխարինի Օլե Գունար Սուլշերին, եթե վերջինս հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Նորվեգացի մասնագետին կարող է փոխարինել Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։ Հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի պնդմամբ՝ «կարմիր սատանաները» պատարստ են քայլեր ձեռնարկել արգենտինացի մասնագետին ձեռք բերելու համար։ ՄՅՈւ-ում դիտարկում են Պոչետինոյի համար 36 միլիոն փոխհատուցում վճարել «խցաններին»։ Հենց այդ գումարի չափն է գրված մասնագետի պայմանագրում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է վաստակած 8 միավորով վեց տուրից հետո։
Մաուրիսիո Պոչետինոյի պայմանագիրը Լոնդոնի «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։