Բացահայտվել է Սևանի ՀՖՖ-ի մասնաշենքից կատարված գողությունը
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բացել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՀՖՖ պատկանող մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Սևանի քրեական հետախույզները ձեռնարկելով մի շարք օպերատիվ միջոցառումներ` դեպքից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, բացահայտեցին հանցագործությունը։
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկվեց Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ, ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնն իրացվել է Երևանում գտնվող շուկաներից մեկում։ Հափշտակված իրերի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։