Թոմաս Տուխելը կարող է հեռացվել ՊՍԺ-ից․ Հայտնի է, թե ով կարող է փոխարինել նրան
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Ակումբի ղեկավարությունը նման տարբերակ է դիտարկում այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն առաջնության մեկնարկում երկու պարտություն է կրել։ Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ը, Թոմաս Տուխելին ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրին։ Իտալացի մասնագետը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր Թուրինի …
The post Թոմաս Տուխելը կարող է հեռացվել ՊՍԺ-ից․ Հայտնի է, թե ով կարող է փոխարինել նրան appeared first on ԳԱԼԱ.
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Ակումբի ղեկավարությունը նման տարբերակ է դիտարկում այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն առաջնության մեկնարկում երկու պարտություն է կրել։
Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ը, Թոմաս Տուխելին ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրին։ Իտալացի մասնագետը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր Թուրինի «Յուվենտուսից»։ Այնուհետև հայտնի էր դարձել, որ Ալեգրին մոտ մեկ տարի ցանկանում է դադար վերցնել մարզչական աշխատանքից։
Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մասիմիլիանո Ալեգրիին մարզչական աշխատանք կարող է ստանալ «Տոտենհեմում», ՄՅՈւ-ում կամ «Ռեալում»։
Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում ՊՍԺ-ն պարտվել էր «Ռեննին» 1-2 հաշվով, իսկ յոթերորդ տուրում 0-2 հաշվով զիջել էր «Ռեյմսին»։
The post Թոմաս Տուխելը կարող է հեռացվել ՊՍԺ-ից․ Հայտնի է, թե ով կարող է փոխարինել նրան appeared first on ԳԱԼԱ.