Այսօր տղամարդկություն դրսևորեցինք «Բոլոնիայի» հետ խաղում. «Ռոմայի» գլխավոր մարզիչ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Ա Սերիայի՝ «Բոլոնիայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը։
«Իսկապես շատ գոհ եմ, սա արժանի հաջողություն էր, որովհետև մենք լավ խաղացինք ու ողջ խաղի ընթացքում առավելություն ունեինք։
Ճիշտ է, երկրորդ կեսում «Բոլոնիան» մի քանի լավ պահ ստեղծեց, բայց մենք այստեղ ցույց տված բնավորության ու տղամարդկության շնորհիվ արժանացանք 3 միավորին։
Մեր խաղաոճը էնտուզիացմն ու հավաքվածությունն է։ Ֆիզիկապես տղաներն իրենց լավ են զգում, դա ճիշտ է, հատկապես, եթե հիշենք, որ մենք հինգշաբթի օրը «Իսթանբուլի» հետ էինք խաղացել, ինչը հեշտ չէր։
Ջեկոյի խաղը մեզ համար կարևոր էր։ Նա ինձ հետ միշտ մեծ էնտուզիազմով է աշխատել։ Նա իսկապես շատ կարևոր է մեզ համար»,- մարզչի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։