Ինդոնեզիայում 5.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզական Յամդենա կղզում 5.9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` մեջբերելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սաումլակիից 186 կմ հեռավորությամբ: Օջախը` 48,5 կմ խորությամբ: Ցունամիի վտանգի, տուժածների և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: