Ալբանիայի վարչապետը հետաձգել է այցը Նյու Յորք և վերադառնում է մայրաքաղաք
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հետաձգել է իր այցը Նյու Յորք` երկրում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերից հետո և Ֆրանկֆուրտից վերադառնում է մայրաքաղաք: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
Նշվում է, որ Ալբանիայում տեղի են ունեցել երկրաշարժեր` 4.4, 5.8 և 7.5 բալ ուժգնությամբ: Տուժել են մայրաքաղաք Տիրանան, Դուրես քաղաքը, ինչպես նաև մի շարք այլ վայրեր: Վերջին տեղեկությունների համաձայն` տուժողների թիվը շուրջ 70 է: Ալբանիայի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ են, չկա բջջային կապ:
Աղբյուրը հայտնում է, որ մարդիկ լքում են իրենց տները: Երկրում գործում է թեժ գիծ` տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: