63 օրինակ, որոնք բոլորն արդեն վաճառվել են. ներկայացվել է Lamborghini-ի առաջին հիբրիդային մոդելը (լուսանկարներ)
Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել իր առաջին սերիական հիբրիդային սուպերքարը: Корреспондент-ի հաղորդմամբ՝ խոսքը Sian մոդելի մասին է, որի անվանումը բոլոնյան բարբառից թարգմանաբար նշանակում է «առկայծում» կամ «կայծակ»:
Այդպես հեղինակները ցանկանում էին ընդգծել, որ մեքենան համալրված է հիբրիդային ուժային համակարգով: Հաղորդվում է, որ Lamborghini Sian-ը կթողարկվի 63 օրինակով, որոնք բոլորն արդեն վաճառվել են:
Կուպեի սրահը կպատվի Poltrona Frau կաշվով և կհամալրվի 3D տպագրությամբ ստեղծված տարրերով:
Նորույթը զինվելու է 6.5 լիտր ծավալային ատմոսֆերային V12 շարժիչով, որը 785 ձիաուժ հզորություն է զարգացնում, ինչպես նաև 34 ձիաուժ զարգացնող էլեկտրաշարժիչով: Մեքենան համալրված է նաև լիթիում-իոնային մարտկոցներով: 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 2.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 350 կմ/ժամ: