ԱՄՆ-ում հրատապ վթարային վայրէջք կատարող օդանավի ուղևորները սկսել են խուճապահար հրաժեշտի նամակներ գրել հարազատներին
Ամերիկյան Ատլանտայից Ֆորտ Լոդերդեյլ քաղաք ուղևորվող ինքնաթիռի սրահում տեղի ունեցած ապահերմետիկացման պատճառով օդաչուն ստիպված է եղել օդանավի կտրուկ վթարային անկում իրականացնել:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, շուրջ 11 կմ-ից օդանավը 8 րոպեում իջել է մինչև 3 կմ բարձրության: Ուղևորներից մեկը՝ Հարիս Դևոքսինը, ինչպես նաև շատերը վախեցել էին՝ մտածելով, որ դա վերջն է:
«Ես հանկարծ զգացի, որ մենք, ասես, ընկնում ենք: Այնուհետև վերևից բացվեցին թթվածնի դիմակները, և սրահում քաոս սկսվեց»,- խոստովանել է Հարիսը:
Մինչ բորտուղեկցորդուհիները փորձում էին հանգստացնել խուճապի մատնված ուղևորներին, նրանցից ոմանք արդեն սկսել էին հրաժեշտի հաղորդագրություններ գրել հարազատներին:
«Հասցրել էի կնոջս և հորս գրել, որ սիրում եմ իրենց, իսկ մորս ու որդուս, որոնց հետ թռչում է, ամուր գրկեցի»,- ասել է մեկ այլ ուղևոր:
Delta Flight ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆլորիդայի Տամպա քաղաքում: Կատարվածի պատճառները պարզելու համար ավիաընկերությունն արդեն հետաքննություն է իրականացնում: