Երևանում 3 ավտոմեքենայի բախման հետևանքով 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. տուժածներից 3-ը երեխաներ են. Shamshyan.com
Սեպտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հասրաթյան փողոցում Ճակատ-ճակատի բախվել են Honda Elysion մակնիշի 02 MP 101 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 DZ 563 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեծահասակները Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բոլոր վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որոնք ոչ միայն ավտոմեքենաներից են դուրս բերել նրանց, այլ նաև 9 հոգու իրենց անձնական օգտագործման մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մեկ հոգու հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: