Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Сентябрь
2019

Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, 120-ից 50-ն արդեն գործազուրկ են, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ հոգեմետ դեղեր է նշանակում. աղբյուրն անուններ է նշում

0

Քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողներին ստիպում են դիմումներ գրել, մասնագիտությամբ անասնաբույժն աշխատում է կալանավայրում, հին ու քրեական գործերով անցնող մարդիկ որոշում են կայացնում, թե ովքեր են շարունակելու պաշտոնավարել, ովքեր՝ ոչ:  Քրեակատարողական ծառայության բժշկության կենտրոնից Tert.am-ը մի քանի ահազանգ է ստացել:

Նշեքն, որ Արդարադատության  նախարարությունը ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործելու է ոչ թե քրեակատարողական վարչության ենթակայության ներքո, այլ՝ Արդարադատության նախարարության։ Այս ՊՈԱԿ-ի կազմավորմանն ընդառաջ, պարզվում է, աշխատողներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, դիմումներ գրել, որպեսզի գումար փոխհատուցելու վերջնահաշվարկ չանեն:

«Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների մասնագետները մնում են առանց աշխատանքի. ոչ սահմանված ընթացակարգով ազատվում են աշխատանքից: 120 բուժաշխատողից 50-ն արդեն ազատվել են աշխատանքից ու դարձել գործազուրկ: Մարդկանց սպառնում են դիմումներ գրել, սպառնացողներից էլ ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Ամիրյանի խնամի՝ Բագրատ Սայադյանն է, ով բացարձակ ոլորտից չի հասկանում ու 2018-ի սկզբից նշանակվել է ու երեք կալանավայր է գնացել ընդամենը: Բուժաշխատողներին հայտնել է, որ իրենք աշխատանքից ազատվելու դիմում գրեն, որ նոր ձևավորվող ՊՈԱԿ-ում անցնեն աշխատանքի, հիմա մարդիկ դիմում են գրել ու մնացել առանց աշխատանքի, ով էլ չի գրում՝ սպառնում են»,-ասաց աղբյուրը:

Ահազանգողի խոսքով՝ նախ ասել են, որ բուժհաստատության բոլոր աշխատակիցները տեղափոխվելու են նոր ձևավորվող ՊՈԱԿ, որի բացումն, ի դեպ, հետաձգվել է, այնուհետև, ասել են, որ 2018-ի սեպտեմբերի 1-ից ՊՈԱԿ-ը գործելու է, բայց աշխատակիցները ոչինչից տեղյակ չեն եղել. «Ո՛չ աշխատավարձ, ո՛չ աշխատանքային պայմաններ, դե կոչումները չեն լինելու այլևս, ու սկսեց գործել խնամի-ծանոթ-բարեկամ բանաձևը, ում ուզում, տեղավորում է աշխատանքի Սայադյանը, Երևանից «Կոշ» է տանում, «Կոշից»՝ Վարդաշեն, անհետևանք, անուշադիր, դե չէինք մտածում, որ կոռուպցիոն ռիսկեր լինեն, բայց երբ տեսնում են, որ կոռուպցիոն սխեմաներում թաթախված մարդիկ կան, որոնք հեռացվել են կամ հեռացել են, նորից վերադառնում են, հռետորական հարց է առաջանում՝  հիմա կա՞, թե չկա կոռուպցիա: 

Այդ իրավիճակը շարունակվեց մինչև նոր տարի, այս խոսակցությունները թեժացան: Այժմ սպառնում են աշխատակիցներին,  ամեն ինչ խառնվել է իրար,  թերապևտը հոգեմետ դեղեր է նշանակում, նարկոլոգ է աշխատում, օրենքի խախտումով անասնաբույժին նշանակում է կալանավայրում բժիշկ: Սկսվել են հետապնդումներ: Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն  ու Սայադյանն են որոշում, թե ով որտեղ պետք է աշխատի, ով՝ չաշխատի:

Բաղդասարյանի վրա էլ քրեական գործ է հարուցված, դատաքննություն է, ով իր կնոջը բերել, նշանակել է բժշկուհի, ինքը թոշակի է անցել, բայց որոշում է, թե ով է աշխատելու, ով՝ չէ»:

Նա նաև մեկ օրինակ բերեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին զանգահարել են ու ասել, որ աշխատանքից ազատելու դիմում գրի, առարկել է՝ նշելով, որ եթե օպտիմալացում են անում, թող հայտնեն ու օրենքով սահմանված կարգով ազատեն աշխատանքից, համոզել են, որ տեղափոխվում է «Կոշ» ՔԿՀ, դիմում է գրել, գնացել ՔԿՀ ու պարզել, որ իրեն խոստացած հաստիքում այլ աշխատող կա: Այդ բժիշկն ասել է, որ կհայտնի իրավապահներին, որ վերծանեն հեռախոսային խոսակցությունը ու պարզեն, թե ինքն ինչպես է դիմում գրել, վախեցել են, ու խնդրել՝ նորից դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին դիմումին ընթացք չտալու համար:

Ըստ աղբյուրի՝ Կալանավայրերի կադրերի բաժնի պետ Համբարձում Նավասարդյանը, ով բոլոր ղեկավարների օրոք պաշտոնավարել է, հաջորդ սպառնացողն է աշխատողներին, որ նրանք դուրս գան, և իրենք ում ցանկանան, տեղավորեն աշխատանքի:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 10 тыс. человек получили медпомощь в обновленных приемных отделениях


Спорт в России и мире
Москва

В Москве 1 июня стартует чемпионат по игре «Камень, ножницы, бумага»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Прокуратура начала проверку из-за загрязнения реки Сетуни в Москве





Путин в России и мире
Москва

Ветераны СВО с тяжелыми ранениями смогут получить машины с ручным приводом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

Лоза оценил перспективы музыкальной карьеры Валиевой



Москва

Певица Иванова из «Комбинации» пожалела Кологривого на съемках сериала

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net