Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Сентябрь
2019

Ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ում որոշումներ կլինեն, բանկերում պահվող միջոցները պակասելու են, ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվելու. Վ. Հարությունյանը` «Բանկային գաղտնիքի» օրենքի մասին

0

Փաստաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Վարազդատ Հարությունյանը գտնում է, որ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի արդյունքում բավարարվելու են Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատները, բանկերում պահվող միջոցները պակասելու են: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում:

«Ավանդաբար բանկային գաղտնիքը համարվում է օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվություն և կազմում է մարդու մասնավոր կյանքի իրավունքի մի մասը, որը պաշտպանվում է ՛և մեր Սահմանադրությամբ, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութերորդ հոդվածով: Չլինելով բացառիկ իրավունք՝ այն ենթակա է որոշակի դեպքերում հրապարակման, բայց խիստ չափանիշների և ֆիլտրերի միջով անցնելուց հետո այդ ֆիլտրերը այսօրվա դրությամբ դրված են»,-ասաց նա:

Վարազդատ Հարությունյանը նշեց, որ  կոնկրետ չափանիշներ են դրված, թե երբ կարելի է մարդու վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը բացահայտել, և դա մարդկանց համար կանխատեսելի է դարձնում, թե որ իրավիճակում նրանց  բանկային գաղտնիքը կարող է հասանելի լինի: 

Նա նկատեց, որ այդ երաշխիքը այս նախագծով վերացվում է: «Եթե այն ժամանակ դուք գիտեիք, որ դուք, եթե մեղադրյալ կամ կասկածյալ չեք, հնարավոր չէ ձեր վերաբերյալ բանկային գաղտնիք տրամադրել քննիչին, այսօր վստահ չեք կարող լինել դրանում:

Երկրորդ խնդրահարույց կետն այն է, որ նախագծով նշվում է, որ երբ քննիչի միջնորդությունը ներկայացվում է, ինքը չի ծանուցում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում վերաբերյալ ներկայացվում է բանկային գաղտնիք ստացվող տեղեկատվությունը: Դուք հնարավորություն չունեք մասնակցելու այդ դատական նիստին, որի ժամանակ քննարկվելու է այդ միջնորդությունը, չեք կարողանալու ձեր հակափաստարկները ներկայացնել, թե ինչու ձեր բանկային գաղտնիքը ընդհանրապես կապ չունի այդ քրեական գործի հետ:

Այսինքն` զրկված եք լինում ձեր փաստարկը ներկայացնելու հնարավորությունից, ընդ որում այդ փաստարկը ներկայացնելով՝ ձեր սահմանադրական իրավունքն եք պաշտպանում մասնավոր կյանքի: Նախագիծը այդ հնարավորությունից ձեզ զրկում է»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի կանխատեսման` եթե այս նախագիծը այս տեսքով ընդունվեց, մենք ապագայում ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի գործեր ենք ունենալու, որովհետև մտնելու են մարդկանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման միջնորդությամբ, դրանք բավարարվելու են, մարդիկ դրա մասին իմանալու են շատ ավելի ուշ` նախաքննության ավարտին, և ըստ էության մենք այստեղ խնդիր ենք ունենալու:

«Նախագիծը նման տեսքով ընդունվելու դեպքում դրա շրջանակներում բավարարված միջնորդությունների մասով անպայման լինելու են ՄԻԵԴ գանգատներ, որոնք, ամենայն հավանականությամբ, բավարարվելու են ի վնաս Հայաստանի Հանրապետության»,-ասաց նա:

Վարազդատ Հարությունյանը նկատեց, որ մարդիկ ժամանակին իրենց գումարները բարձի տակից տեղափոխել են բանկեր՝ նախ հաշվի առնելով ապահովության խնդիրը և երկրորդը` գաղտնիքի ռեժիմը: «Այսինքն`գաղտնի լինելը դարձնում է գրավիչ, այս օրենքի ընդունման պարագայում ոչ միայն ես, նաև ֆինանսիստներ, տնտեսագետներ կանխատեսում են, որ պրոդուկտները իրենց գրավչությունը կորցնելու են, ինչը եղել է շատ երկրներում, որտեղ բանկային ռեժիմի գաղտնիությունը թուլացվել է, և մենք արդյունքում երևի ունենալու ենք խնդիրներ բանկային խնդրի համակարգում: Այսինքն՝ պահվող միջոցները պակասելու են, բանկի իրացվելիության ցուցանիշները պակասելու են, որը հանգեցնելու է ֆինանսական որոշակի ցուցանիշների փոփոխության, նաև դա, իմ կարծիքով, ազդելու է վարկավորման տոկոսադրույքների վրա և այլն, և այլն: Այսինքն` ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվելու»,-ասաց նա:

Չնայած դրան փաստաբանը նշեց, որ մյուս կողմից էլ պետք  չէ ժամանակից շուտ խուճապի մատնվել, քանի որ սա դեռևս որպես օրենքի նախագիծ չի ընդունվել:

Հիշեցնենք, որ Կառավարությունը ընդունել է  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу


Спорт в России и мире
Москва

В новой Москве соревновались нештатные формирования


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Дарья Касаткина

Касаткина о романе Синнера и Калинской: рада, больше ничего не хочу говорить


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Суд четвертый раз обязал бизнесмена возместить ущерб, нанесенный землям Люберец





Путин в России и мире
Москва

Путин встретился с главой Ингушетии Калиматовым


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Суд Москвы продлил арест трем адвокатам Навального по делу об экстремизме



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Людвиг ван Бетховен

Юные туляки сыграли с филармоническим оркестром Бетховена и Вебера



Москва

Врач Малышев рассказал, что ждет подхвативших «странную» инфекцию на Бали россиян

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net