Միկի Ռուրքը խնդրել է իրեն հուղարկավորել Ուկրաինայում
Ամերիկացի դերասան Միկի Ռուրքը ցանկություն է հայտնել, որպեսզի մահվանից հետո իրեն հուղարկավորեն ուկրաինական Զագորցի գյուղում: Հոլիվուդյան աստղի խոսքով` արմատներով այդ գյուղից է իր օգնական Դմիտրի Կոռնեյչուկը: Հենց նա էլ Ռուրքին պատմել է Զագորցիի մասին: Տեղեկացնում է «Известия»-ն:
«Դիմային ասացի, որ մահվանից հետո ուզում եմ, որպեսզի ինձ հուղարկավորեն ԱՄՆ-ում: Նա ինձ ցույց տվեց, թե որտեղ է թաղված նրա պապիկի աճյունը, և ինձ մոտ ցանկություն առաջացավ, որպեսզի ինձ էլ հուղարկավորեն այդ գյուղում»,- ասել է դերասանը:
Ներկայումս Ռուրքը բնակվում է Նյու Յորքում: Օրեր առաջ նա նշել է ծննդյան 67 ամյակը: Ավելի վաղ դերասանը լուսանկար էր տեղադրել, որը դուր չէր եկել երկրպագուներին: Պլաստիկ վիրահատությունից հետո երկրպագուները սիրելի դերասանին պարզապես չէին ճանաչել: