Հոլանդիայում վաճառքի է հանվել Lamborghini Gallardo-ի ամենագնաց տարբերակը (լուսանկարներ)
Հոլանդական գործակալությունը, ոը զբաղվում է բացառիկ ավտոմեքենաների վաճառքով, իր ցանկը համալրել է Lamborghini Gallardo-ի «ամենագնաց» տարբերակով:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, V10 շարժիչով աշխատող սուպերքարը ներկայանում է գետնից առավել մեծ բարձրությամբ և անիվների կամարների վրա առկա պլաստիկե ծածկույթվ: Մեքենան վաճառվում է 115 000 եվրոյով:
Lamborghini Gallardo Offroad մոդելը կառուցվել է 2004 թվականի արտադրության սուպերքարի հիման վրա: Այն համալրված է 5.0 լիտր աշխատանքային ծավալով V10 շարժիչով, որը 500 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է E-Gear վեցաստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ:
Ամենագնացի դինամիկ հատկությունները չեն նշվում, սակայն սուպերքարի բազային տարբերակը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 309 կմ/ժամ:
Կուպեն ամենագնացի վերափոխելու հարցում օգնել են նաև տանիքին հարամարեցված բեռնախցիկը՝ պահեստային անվադողով, լուսադիոդային «ջահը» և դիմացի թափարգելին ամրացված երկու լուսարձակները: