«Ռեալն» ու ՊՍԺ-ն համաձայնության են հասել Մբապեի տրանսֆերի շուրջ. աղբյուր
Armsport-ը գրում է.
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել «Պարի Սեն Ժերմենի» հետ Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը համաձայնվել է 225 միլիոն եվրոյով 20-ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնելուն։ Փարիզյան ակումբը ևս 50 միլիոն եվրո կարող է ստանալ բոնուսների տեսքով։
Հայտնի է դարձել, թե որքան գումար է Մբապեն վաստակելու նոր թիմի կազմում։ El Chiringuito-ի փոխանցմամբ՝ Մբապեն տարեկան 35 միլիոն եվրո է ստանալու։ Բացի դրանից նա ևս 5 միլիոն կարող է վաստակել բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ներկա պահին վնասվածք ունի և այսօր չի մասնակցելու «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղին։