Պուտինն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես փոխանցում է «РИА Новости-ն», հղում անելով Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարությանը, պետությունների ղեկավարները դրական են գնահատել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած բանտարկյալների միաժամանակյա ազատումը:
Նախագահները նաև քննարկել են ներուկրաինական հակամարտության կարգավորման խնդիրը: Մասնավորապես, Պուտինն ու Զելենսկին ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը:
Բացի այդ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել նախապատրաստական աշխատանքները «Նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովի անցկացման համար, որպեսզի այն արդյունավետ լինի և նպաստի արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և, առաջին հերթին, Մինսկի խմբի համաձայնագրերի իրականացման հարցում: Պուտինը և Զելենսկին պայմանավորվել են շարունակել շփումները: