Կիպրոսում 3-ամյա ռուս աղջնակը խեղդվել է տան լողավազանում
Կիպրոսում մահացել է ռուս 3-ամյա աղջնակը, որը բնակվում էր այդ երկրում: Նա խեղդվել է տան լողավազանում: Այս մասին հայտնում է Phileleftheros-ը:
Աղբյուրը հայտնում է, որ երեխային տարել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Կիպրոսի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում` հանգամանքները պարզելու նպատակով: Նշվում է, որ երեխան ծնվել է Ռուսաստանում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Կիպրոս: Այլ մանրամասներ չեն նշվում: