Երիտասարդական ԵԱ․ մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սեպտեմբերի 4-ին բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրն է: Սեպտեմբերի 3-ին կայացել է առաջնության վիճակահանությունը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից, մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ:
Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ hավաքականի կազմում են նաև 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը: