Լիբանանում զարմացած են Թուրքիայի արտգործնախարարության արձագանքից
Լիբանանի արտգործնախարարությունը զարմանքով է ընդունել Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունի Twitter-յան գրառման վերաբերյալ։ Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ իր էջում գրել էր. «Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։ Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ …
The post Լիբանանում զարմացած են Թուրքիայի արտգործնախարարության արձագանքից appeared first on ԳԱԼԱ.
Լիբանանի արտգործնախարարությունը զարմանքով է ընդունել Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունի Twitter-յան գրառման վերաբերյալ։
Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ իր էջում գրել էր.
«Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։
Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ այդ գրառման մեջ Լիբանանի նախագահն ըստ էության Օսմանյան կայսրությունը որակել էր որպես «ահաբեկչական պետություն»։
Ի պատասխան դրան` Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Լիբանանի նախագահի գրառումը որակվեց որպես «անպատասխանատու և օսմանյան ժամանակաշրջանի նկատմամբ կանխակալ, անհիմն հղումներով հայտարարություն»։
«Զարմանքով ընդունեցինք Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Լիբանանի նախագահի գրառման վերաբերյալ, որն առնչվում էր Լիբանանի հիմնադրման 100-րդ տարեդարձին»,-ասվել է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ թուրքական կողմին կոչ է արվել խնդիրներ չառաջացնել թուրք և լիբանանցի ժողովուրդների միջև։
The post Լիբանանում զարմացած են Թուրքիայի արտգործնախարարության արձագանքից appeared first on ԳԱԼԱ.