Գեղարքունիքում ապօրինի փայտանյութով արտադրամաս է հայտնաբերվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համայնքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհից արտադրամասում հայտնաբերվեց 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել։ …