Հնդկաստանում արգելել են ակնթարթային ամուսնալուծությունները
Հնդկաստանում օրենք են ընդունել, որն արգելում է ակնթարթային ամուսնալուծությունը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին:
Ինչպես նշվում է, ակնթարթային ամուսնալուծությունը կամ «եռակի թալաքը» թույլ է տալիս մուսուլմաններին բաժանվել առանց պաշտոնական գործընթացների: Դրա համար տղամարդը կարող է միայն 3 անգամ արտասանել «թալաք» բառը, որը թարգմանաբար նշանակում է «ամուսնալուծություն»:
Տվյալ միջոցը Հնդկաստանում անօրինական է ճանաչվել 2017-ին, սակայն արգելքը վերահսկվում էր միայն կառավարության հրամանագրով:
Ընդդիմությունը երկար ժամանակ բողոքում էր այդ օրենքի ընդունման դեմ: Աղբյուրի տվյալներով՝ օրենքի խախտումը քրեական հանցանք է համարվում: Խախտողներին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում: