«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փակե՞լ, թե շարունակել ֆինանսավորել այցելու չունեցող թանգարանը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելով, որ մեր երկրում կան թանգարաններ, ուր, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում` հարց է բարձրացրել` «Ինչո՞ւ ենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, ուր մարդ չի այցելում»:
Ասվածի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը թերթի հետ զրույցում նշել է, որ դրանում, անշուշտ, ճշմարտություն կա: Բայցեւ նկատել է, որ այդ պնդումը չի կարելի տարածել բոլոր թանգարանների վրա, որովհետեւ կան թանգարաններ, որ շատ լավ են աշխատում, ունեն այցելությունների մեծ հոսք, ֆինանսական զգալի մուտքեր, մեծ աշխատանք են կատարում. «Ես համաձայն եմ, որ պետական գումարը, բարեգործական գումարը պետք է տրվի այնտեղ, որտեղ այն կարողանում են արդյունավետ ծախսել: Այսինքն՝ ոչ թե պետք է ֆինանսավորել անընդհատ արդյունք չտվողին, փորձել նրան փրկել, ոտքի կանգնեցնել, այլ այն կառույցներին, որոնք կարողանում են աշխատել: Բայց դա չի նշանակում, որ թանգարաններն ու թատրոնները պետք է փակվեն»: Ըստ նրա, պետք է փոխվեն ղեկավարները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: