Պակիստանում ռազմական օդանավը մխրճվել է բնակելի շենքի մեջ, կա 17 զոհ (տեսանյութ, լուսանկարներ)
Պակիստանի Ռավալպինդի քաղաքի շրջակայքում բնակելի տարածքում փոքր ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել: Զոհերից 5-ը անձնակազմի անդամ են, 12-ը՝ քաղաքացիներ: Տուժածների թիվը 12-ի է հասնում, հաղորդում է BBC-ն:
Ինքնաթիռը կործանվել է ոսումնական թռիչքի ժամանակ: Վթարի հետևանքով տներից մի քանիսում հրդեհ է բռնկվել: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի կողային հատվածի մեջ, բախման հետևանքով շենքն ամբողջությամբ փլվել է:
Ինքնաթիռի կործանման պատճառներն դեռևս հայտնի չեն: Նշենք, որ մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Ռավալպինդի քաղաքում է գտնվում Պակիստանի բանակի շտաբ-կայանը: