Մայք Պոմպեոն Կիևից ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում «կրեատիվ» մոտեցում է ակնկալում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ Ուկրաինայում նոր իշխանությունը կկարողանա «կրեատիվ» գաղափարներ մշակել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին պետքարտուղարն ասել է պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք առաջընթաց տեսնո՞ւմ է Ուկրաինայում, գրում է korrespondent.net-ը:
«Մենք աշխատում են Ուկրաինայի նոր իշխանության հետ. նրանք նոր են խորհրդարանական ընտրություններ անցկացրել: Նրանք նաև նոր նախագահ ունեն: Լիահույս եմ, որ այս ամենը կհանգեցնի խնդրի լուծման ավելի ստեղծարար գաղափարների: Հակամարտությունը Ուկրաինայում իրական է, մարտերը շարունակվում են, ոչ հաճախ, բայց շարունակվում են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պետդեպարտամենտի նախագահը ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Այն հարցին, թե Ղրիմը երբևիցե կվերադառնա Ուկրաինա, Պոմպեոն պատասխանել է.«Ղրիմը պետք է վերադառնա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը Ուկրաինայի վերաբերյալ բանաձև էր ընդունել: