Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Июль
2019

Խոշոր հրդեհ Երևանում. մինչ իրավապահները փնտրում են Էրեբունիում կառուցվող եկեղեցու գումարները լափողներին, նրա տարածքում կրակն իր սև գործն արեց

0

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կառուցվող, սակայն ինչ-ինչ պայմաններում շինությունն անավարտ թողած եկեղեցու տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կրակը բռնկվել է շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում և այն մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության …

The post Խոշոր հրդեհ Երևանում. մինչ իրավապահները փնտրում են Էրեբունիում կառուցվող եկեղեցու գումարները լափողներին, նրա տարածքում կրակն իր սև գործն արեց appeared first on ԳԱԼԱ.

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում գտնվող Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից կառուցվող, սակայն ինչ-ինչ պայմաններում շինությունն անավարտ թողած եկեղեցու տարածքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կրակը բռնկվել է շինարարական տարածքում տեղադրված վագոն-տնակում և այն մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրարար-ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանի գլխավորությամբ:

Հրշեջները մեծ դժվարությամբ կարողացան մտնել տարածք և որոշ ժամանակ պայքարում էին կրակի տարածման դեմ:

Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրդեհի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Տարիներ առաջ խոստացան, որ էստեղ եկեղեցի է կառուցվելու, սակայն չգիտես ում պատճառով այն մնաց անավարտ: Ու հիմա տարածքը, որը ԽՍՀՄ տարիներին զբոսայգի էր, լրիվ դարձել է խոզանոց, հակասանիտարական վիճակ է տիրում: Ո՞վ է պատասխան տալու, չգիտենք:
Թողնես, պատասխանատուները ամեն օր գլխներիս «Հայր մեր» կարդան: Իսկ Եկեղեցին, որը բոլորիս համար աստծո տուն է, չգիտենք, երբ կկառուցվի: 2-3-րդ հրդեհն է այս տարածքում: Գոնե էս հրդեհից հետո իրենց մարմնի փափուկ մասերը դուրս բերեն բազկաթոռներից, մոռանան իրենց թափանները լցնելու մասին ու եկեղեցու շինարարությունն ավարտեն, ինչը նվեր կլինի ոչ միայն էրեբունցիներին, այլև՝ բոլոր երևանցիներին»:

Նշենք, որ դեռևս 2013 թվականին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. ապրիլի 14-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

The post Խոշոր հրդեհ Երևանում. մինչ իրավապահները փնտրում են Էրեբունիում կառուցվող եկեղեցու գումարները լափողներին, նրա տարածքում կրակն իր սև գործն արեց appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о Международном форуме инноваций БРИКС


Спорт в России и мире
Москва

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сергей Собянин. Главное за день





Путин в России и мире
Москва

Путин: РФ продолжит взаимодействие с Ираном как при Раиси


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Создание Сайтов. Создание веб сайта. Создание сайта html. Создание сайтов цена. Создание и продвижение сайтов. Создание сайта с нуля. Создание интернет сайта.



Москва

Департамент городского имущества оповещает об установлении публичного сервитута на земельные участки в ЦАО

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net