Իրականությունից կտրվելու հետեւանքները
Եվրոպայում ամենամեծ հեղափոխություններից մեկը տեղի էր ունեցել 1520-ական թվականներին եւ կոչվում էր Ռեֆորմացիա: Այդ շարժումն ուներ բազմաթիվ պատճառներ՝ առաջին հերթին, իհարկե, նոր, շուկայական հարաբերությունների զարգացումը: Բայց եթե իրադարձություններին նայենք այսօրվա աչքերով, ապա մեզ հետաքրքրող պատճառներից մեկը կաթոլիկ եկեղեցու լճացումն էր, բյուրոկրատացումը, խիստ աստիճանակարգ սահմանելը, եկեղեցական «շեֆերի» ճոխ ու շվայտ կյանքը եւ այդ բոլոր երեւույթների ճչացող …