Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ի գիտություն, Բակո Սահակյանի հրաժարականի և Սամվել Բաբայանի առաջադրման մասին
Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։ Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։ Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է …
The post Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ի գիտություն, Բակո Սահակյանի հրաժարականի և Սամվել Բաբայանի առաջադրման մասին appeared first on ԳԱԼԱ.
Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։
Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։ Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է և սկսվել է այդ նախագիծը օրինականացնելու կամ չօրինականացնելու գործընթացը։ Այն ընթանալու է ըստ օրենքի՝ անցնելով բոլոր քայլերը։ Երբ այն կհասնի իր հանգուցալուծմանը, երբ կհաստատվի այս նախագիծը Սամվել Բաբայանը միանշանակ կդնի իր թեկնածությունը։
Իսկ ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականին, ապա դա օրհասական հարց է։ Բակո Սահակյանը օր առաջ պետք է հրաժարական տա՝ Արցախի նախագահի պաշտոնը անօրեն երրորդ անգամ զավթելու համար՝ այն է սահմադրական կարգի տապալում։ Արցախում պետք է անցկացվեն նոր ընտրություններ, որտեղ Արցախցին կասի իր հստակ խոսքը՝ ձևավորելով իր համար օրինական իշխանություն։
Շուրջ քսան տարի Արցախում խեղդված ժողովրդավարությունը ի վերջո պետք է հաղթանակի՝ քաղաքական առողջ մրցակցություն ապահովելով բոլոր ուժերի համար։ Այսօրվա հրամայականը դա է, օրակարգում պիտի լինի Բակո Սահակյանի հրաժարականը։
Սամվել Բաբայանի գրասենյակ
The post Սամվել Բաբայանի գրասենյակ․ Ի գիտություն, Բակո Սահակյանի հրաժարականի և Սամվել Բաբայանի առաջադրման մասին appeared first on ԳԱԼԱ.