Անհայտ անձինք հարձակվել են Պյոտր Պորոշենկոյի վրա (տեսանյութ)
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոի դեմ իրականացված հարձակման մասին:
Ինչպես փոխանցում է Украинские новости-ն, մի քանի ակտիվիստներ հարձակում են գործել Պյոտր Պորոշենկոյի ավտոշարասյան վրա, երբ վերջինս հարցաքննությունից հետո դուրս էր գալիս Հետաքննությունների պետական բյուրոյի տարածքից:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդկանցից մեկը բարձրացել է մեքենայի վրա: Հարձակվողներն, ընդհանուր առմամբ, չորսն էին: Թիկնապահները հասցրել են ժամանակին արձագանքել և դիմակայել նրանց: Դեպքի վայրում ծեծկռտուք է սկսվել: Հարձակվողներից մեկն արցունքաբեր գազ է կիրառել:
Արագ արձագանքել են նաև ոստիկաններն ու վերականգնել կարգուկանոնը: