Տոկիոյում ցուցադրել են Օլիմպիական խաղեր 2020-ի մեդալները (լուսանկարներ)
Տոկիոն մեկ տարի անց կհյուրընկալի ամառային Օլիմպիական խաղեր 2020-ը, որն անցկացվելու է հուլիսի 24-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում:
Ինչպես գրում է Корреспондент-ը, հետհաշվարկն սկսելու համար հատուկ արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ ներկայացվել են նաև օլիմպիական մեդալները, որոնց կարժանանան լավագույն արդյունքներ ցույց տվող մարզիկները:
Մեդալների առանձնահատկությունն այն է, որ դրանք պատրաստվելու են սմարթֆոններից և այլ վերամշակվող էլեկտրատեխնիկայից: