«Ժամանակ». «Լուսավոր Հայաստանը» փորձում է լրացնել օրենսդրական բացը
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն և լրացում կատարել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում: ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է, որ անհատ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը պարտադիր քննարկվի կառավարության նիստում: Ներկայում գործող կարգով վարչապետը կարող է առաջարկել, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որեւէ հարց չքննարկվի: Տվյալ հարցը կառավարության նիստում քվեարկվում է առանց քննարկման: «Լուսավոր Հայաստան»-ը փորձում է լրացնել այս բացը: