Պաշտոնական. Դե Լիգտը պայմանագիր ստորագրեց Յուվենտուսի հետ
Armsport.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Բիանկոներիի» պաշտոնական կայքը հաղոդում է, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: «Յուվենտուսը» 75 միլիոն եվրո է վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար:
Դրանցից 10,5 միլիոն եվրոն «Այաքսը» ստանալու է բոնուսների տեսքով:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան հոլադացի պաշտպանը ժամանել էր Թուրին: Երեկ Դե Լիգտը բուժզննում էր անցել, իսկ այսօր արդեն պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Մաթիաս Դե Լիգտը Ամստերդամի «Այաքսի» սան է: 2017 թվականի մայիսի 24-ին նա յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ դառնալով եվրագավաթների եզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: ՄՅՈւ-ի հետ եզրափակչի օրը նա 17 տարեկան և 285 օրեկան էր: