Սպանություն Կոտայքի մարզում. դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա տղայի դի՝ կողքին դանակ. Shamshyan.com
Հուլիսի 15-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ինչպես նաև պարզվում է սպանվածի ինքնությունը: Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ:
Ոստիանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պազրելու ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածներ ասում էին, որ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն է:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: